Հղիները անվճար կապահովվեն կենսականորեն կարևոր նյութեր պարունակող հաբերով
ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշկյանը հանդիպել է Մեծ Բրիտանիայում և Հյուսիսային Իռլանդիայում Հայաստանի նախկին արտակարգ և լիազոր դեսպան Վահե Գաբրիելյանին և Հյուսիսային Իռլանդիայում ՀՀ պատվավոր հյուպատոս Օհան Երկայնհարսյանին:
Հյուրերը նախարարին են ներկայացրել իրենց ծրագրերը և ցանկություն հայտնել Հայաստանում առողջապահության նախարարության հովանու ու անմիջական ղեկավարության ներքո նախաձեռնել ծրագիր, որի համաձայն հղի կանայք անվճար կապահովվեն կենսականորեն կարևոր նյութեր պարունակող հաբերով:
Հարկ է նկատել, որ հատկապես ֆոլաթթվի և երկաթի անբավարարությամբ պայմանավորված վերարտադրողական տարիքի կանանց ու երեխաների մոտ կարող են դիտվել սակավարյունություն, թույլ իմունային համակարգ, ծննդյան ցածր քաշ և անհասություն, մայրական ու նորածնային մահացություն, աճի տեմպերի դանդաղում և այլ բարդություններ:
Ինչպես տեղեկացնում է նախարարության կայքը, նախարարը կարևորել է նախաձեռնությունը և հույս հայտնել, որ ծրագրի շրջանակները կընդլայնվեն ու երեխաները ևս կընդգրկվեն: Հարություն Քուշկյանը պատրաստակամություն է հայտնել ծրագրին աջակցելու, բնակչության շրջանում իրազեկումը բարձրացնելու, գործընթացը վերահսկելու առումով:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել