HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Նոր նախագիծ. «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթան»

«Այլատյացության կանխարգելման նախաձեռնությունը» ներկայացնում է նոր նախագիծ՝ «Մարաղա՝ 20-րդ դարի Գողգոթան» - http://maragha.org. որը տեղի կունենա 2010թ. սեպտեմբերի 9-ին, ժամը 13:00 «Մետրոպոլ» հյուրանոցում: Այս կայքը Maragha (http://maragha.nk.am/) նախագծի շարունակությունն է, մշակված տարբերակը: Առաջին տարբերակը ստեղծել է Նարինե Աղբալյանը՝ Լեռնային Ղարաբաղի հանրապետության մշակույթի և երիտասարդութայն հարցերով ներկայիս նախարարը: Կայքում տեղադրված են արխիվային նյութեր, որոնք տրամադրվել են «Ընդդեմ իրավական կամայականության» ոչ կառավարական կազմակերպության կողմից: Կայքում տեղադրվել են նաև արխիվային լուսանկարներ ու տեսագրություններ, ականատեսների վկայություններ, մեկնաբանություններ, քարտեզներ և այլն: Շարունակվում է Մարաղայում կոտորածի փաստերի հայտնաբերման գործը: Մարաղայի կոտորածի մասին 1992թ. ապրիլի 10-ին ադրբեջանական ՕՄՈՆ-ը հրի մատնեց գյուղը և կոտորեց բնակիչներին: Մարաղան մինչև այսօր շարունակում է մնալ Ադրբեջանի վերահսկողության ներքո: Ողբերգական իրադարձությունների ժամանակ, ըստ տարբեր տվյալների, սպանված հայերի թիվը կազմում է մոտ 80-ից 100 մարդ, այդ թվում՝ 30 կին: Ավելի քան 40 հոգի վիրավորվել է, 63 հոգի՝ գերեվարվել: Ադրբեջանական քարոզչամեքենան, որն օգտագործում է կեղծ նյութեր և ղարաբաղյան պատերազմի վերաբերյալ կեղծ մեկնաբանություններ, գերադասում է լռել այս փաստի մասին: Նա մեղադրում է բոլոր նրանց, ովքեր փորձում են իրենց ներկայացնել որպես անարդարության և ագրեսիայի «զոհ»: Անարդարություն և ագրեսիա, որոնք սկսվեցին 1988թ. Սումգաիթում, շարունակվեցին Կիրովաբադում ու Բաքվում և ավարտվեցին Մարաղայում:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter