HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրիկեեւը եզրափակիչում է

Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում հունահռոմեական ոճի 120 կգ քաշային ըմբիշ Յուրի Պատրիկեեւը մտել է եզրափակիչ: Նրա մրցակիցն է Միխաին Նունիես Լոպեսը: Հայաստանցի ըմբիշը հիանալի է անցկացրել իր բոլոր մենամարտերը` հերթականությամբ հաղթելով հնդիկ Դալալին, թուրք Կայաալփին, շվեդ Էուրենին եւ ամերիկացի Բյերսին: Եվրոպայի քառակի չեմպիոն, օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Պատրիկեեւը հիանալի առիթ ունի առաջին անգամ դառնալ աշխարհի չեմպիոն: Սակայն նրա մրցակիցն էլ բավականին ուժեղ մարզիկ է` օլիմպիական ու աշխարհի գործող չեմպիոն: Այսօրվա մեր մյուս ըմբիշները` Դենիս Ֆորովը եւ Վահան Ջուհարյանը առաջին փուլից հետո լքել են պայքարը: Հիշեցնենք, որ երեկ բրոնզ էր նվաճել Ռոման Ամոյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter