HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արարատ քաղաքի «Արամ-Հրանտ» սրճարանի միջադեպը բացահայտվել է

Սեպտեմբերի 3-ին, ժամը 03.20-ին, ոստիկանության Արարատի բաժնում հիվանդանոցից ահազանգ է ստացվել, որ թիկունքի մասում ստացած կտրած-ծակած թափանցող վերք և գլխի պատռվածք ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1983 թ. ծնված Ռեմիկո Ս.-ն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 03.00-ի սահմաններում, Արարատի քաղաքային զբոսայգում գտնվող «Արամ-Հրանտ» ՍՊԸ սրճարանում Ռեմիկո Ս.-ին դանակով հարվածել և վնասվածքները պատճառել է անհայտ անձը: Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ նշված հանցագործությունը կատարել է 1983 թ. ծնված Արսեն Գ.-ն: Ոստիկանության լրատվական ծառայությունը հայտնում է, որ Արսեն Գ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter