HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սերժ Սարգսյանը պատրաստվու՞մ է

Սերժ Սարգսյանը լրջերոն նախապատրաստվում է գալիք նախագահական ընտրություններին: ՀՀ նախագահի ապարատին մոտ կանգնած մեր աղբյուրը տեղեկացնում է, որ անցած շաբաթ Սերժ Սարգսյանը նեղ շրջանակում խորհրդակցություն է անցկացրել ու իր կողմնակիցների միջեւ բաշխել ընտրատարածքները վերահսկելու գործը: Երեւանում խորհուրդ է տվել առավել ուշադիր լինել Շենգավիթ համայնքի նկատմամբ ու հրահանգել է այդ տարածքում ավելի շուտ սկսել ընտրությունների նախապատրաստման գործընթացը: ՕԵԿ նախագահ Արթուր Բաղդասարյանին կցել է Լոռու, իսկ ԲՀԿ-ին` Գեղարքունիքի մարզերին: Այդ խորհրդակցության ժամանակ Սերժ Սարգսյանը հաստատապես հայտնել է, որ նախագահի ընտրությանն առաջադրելու է իր թեկնածությունը, եւ բացահայտել է որոշ մարտավարական գաղտնիքներ: Նա ասել է, որ չի ուզում կոնֆլիկտներ սրել եւ այնպես է անելու, որ իր մասով ընտրությունները մաքուր անցնեն: Ուստի իր կողմնակիցներին զգուշացրել է առճակատման մեջ չմտնել ընդդիմության հետ եւ ընտրել այնպիսի ռազմավարություն, որ կոպիտ սխալներ թույլ տա իր հակառակորդը: Տվյալ դեպքում նկատի ունի Ռոբերտ Քոչարյանին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter