
Վրաստանի հայ համայնքը պաշտոնապես դիմել է այդ երկրի կրթության եւ գիտության նախարարին` խնդրելով չփակել Թբիլիսիի երեք հայկական դպրոցները:
«ՉԻ»- Այդ դիմումը որեւէ արդյունք կունենա, թե ոչ` դժվար է ասել, բայց երեւի ճիշտ կլիներ, եթե խնդիրը կարգավորվեր պետական մակարդակով: Այսինքն` Արմեն Աշտոյանը պաշտոնապես դիմեր իր վրացի գործընկերոջը, միասին քննարկեին հարցը եւ ինչ-որ լուծում գտնեին: Այլ հարց է, որ Արմեն Աշտոյանը հազիվ թե «երես ունենա» նման քայլի համար: Մեծ է հավանականությունը, որ նրա վրացի գործընկերը պարզապես կհեգնի, թե «դուք Հայաստանում հայկական դպրոցները փակում ու փոխարենը «այլալեզու» դպրոցներ եք բացում, ինչու՞ պիտի մենք Վրաստանում հայկական դպրոցներ չփակենք»: Եվ ընդհանրապես, եթե այսօրվա իշխանություններն առաջնորդվում են այն սկզբունքով, որ կրթությունը լինում է երկու տեսակ` «էլիտար» եւ հայերեն, ապա դժգոհելու բան պիտի չունենան: Ի՞նչ է պատահել, Թբիլիսիի երեք դպրոցները միանգամից «էլիտար» են դառնում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել