HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաքվից` Ղարաբաղ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները, ղարաբաղաադրբեջանական շփման գիծը հատելով, այսօր Ադրբեջանից անցնելու են ԼՂՀ տարածք: Անցումը, ենթադրաբար, կատարվելու է շփման գծի հյուսիսային հատվածում` Մարտակերտի շրջանում: Այս մասին մեր թղթակցի հետ զրույցում հայտնել է ԼՂՀ նախագահի մոմլո խոսնակ Դավիթ Բաբայանը: Իսկ ԼՂՀ ԱԳՆ խոսնակ Մաքսիմ Պետրոսյանն էլ ասաց, որ անցման տեղը դեռ հստակեցվում է: Իսկ մինչ այդ, APA-ի փոխանցմամբ, Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբին երեկ Բաքվում այցելել է, այսպես կոչված, «ԼՂ ադրբեջանական համայնքի» գրասենյակ, ուր հայտարարել է, թե «Ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ համաձայնագիր ստորագրելիս հատուկ պետք է հաշվի առնվի երկու հանգամանք` Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանումն ու փախստականների վերադարձի անհրաժեշտությունը»: ԵՄ հատուկ ներկայացուցիչը նաեւ նշել է, որ իր այցի նպատակն է` պարզել ադրբեջանական համայնքի դիրքորոշումը կարգավորման շուրջ բանակցությունների վերաբերյալ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter