HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրդեհներ` հանրապետությունում

Սեպտեմբերի 7-ին բազմաթիվ ահազանգեր են ստացվել մայրաքաղաքի եւ հանրապետության մի շարք մարզերի խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների մասին: Մասնավորապես Երեւանի Ազատության պողոտային հարակից տարածքում այրվել է 5000 քմ. խոտ եւ 30 ծառ, Նորք Մարաշ հասցեին հարակից տարածքում` 7500 քմ. խոտ, Նորագավթի 1-ին փողոցին հարակից տարածքում` 4 հա խոտ, Հրազդանի կիրճում գտնվող «Արաբկիր» մանկական զբոսայգուն հարակից տարածքում` 2500 քմ. խոտ: Հրդեհներ են բռնկվել նաեւ Լոռու մարզի Թումանյան գյուղում. այրվել է 4 պտղատու ծառ, 1000 ք.մ. խոտ,  հարակից տարածքներում` 2 հա խոտ, Նոր Խաչկապ գյուղին հարակից տարածքում`9 հա խոտ, Հարթագյուղ գյուղին հարակից տարածքում` 13 հա խոտ և 1 հա դեկորատիվ ծառ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Տաշիր-Մեծավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին հարակից տարածքում` 1 հա խոտ եւ թփուտ, Սյունիքի մարզի Լեռնաձոր գյուղին հարակից տարածքում`18 հա խոտ, Արագածոտնի մարզի Ավան գյուղին հարակից տարածքում` 50 հա խոտ, Վայոց ձորի մարզի` Արին գյուղին հարակից տարածքում` 500 հա խոտ (դեպքի վայր են մեկնել` երկու մարտական հաշվարկ, մարզային փրկարարական վարչությունից, Վայքից եւ Ջերմուկից հրշեջ-փրկարարներ), Ելփին գյուղին հարակից Արդարազ սարի լանջին` 80 հա խոտ, Արարատի մարզի Արտաշատ քաղաքի Իսակովի 34 հասցեին հարակից տարածքում` 2000 քմ. խոտ, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Վանատուր թաղամասին հարակից տարածքում` 15 հա խոտ, Աբովյան քաղաքի 8-րդ միկրոշրջանում` 2000 քմ. խոտ, Տավուշի մարզի Կողբ գյուղի «Դեղձուտ» հանդամասում` 8 հա խոտ, Շիրակի մարզի Բենիամին գյուղում` 4 հա հնձած ցորենի արտ, Կարսի խճուղում գտնվող «Մայր Հայաստան» հուշահամալիրին հարակից տարածքում` 2 հա խոտ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ), Գեղարքունիքի մարզի` Շորժա գյուղի արգելոցի տեղամասում`40 հա խոտածածկ տարածք և 40 ծառ (դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ),  Երանոս գյուղին հարակից սարալանջում`10 հա խոտ: Դեպքերի վայրեր մեկնած հրշեջ-փրկարարների կողմից հրդեհները մեկուսացվել են եւ մարվել: Սեպտեմբերի 7-ին Տավուշի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 22.26-ին հրդեհ է բռնկվել Հաղարծին գյուղում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 23.22-ին, մարվել` ժամը 05.48-ին:Այրվել է Մ. Հախվերդյանին պատկանող անասնագոմի տանիքը` 71 քմ մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 20 տ անասնակերը: Սեպտեմբերի 8-ին, ժամը 03.06-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երեւանի Թևոսյան փողոցում գտնվող թիվ 2 տրոլեյբուսի հավաքակայանում: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 03.30-ին, մարվել` ժամը 04.22-ին: Այրվել է թիվ 030 համարանիշով տրոլեյբուսը: Նույն օրը Գեղարքունիքի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 03.45-ին հրդեհ է բռնկվել Չկալովկա գյուղում գտնվող «Բարդիներ» հանգստյան գոտու տարածքում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 04.09-ին, մարվել` ժամը 06.23-ին: Այրվել է վագոն-տնակի ներքին երեսպատումը` 27 քմ. մակերեսով եւ երկու մահճակալ: Նույն օրը Արարատի մարզից տեղեկություն է ստացվել, որ ժամը 05.27-ին հրդեհ է բռնկվել Նորամարգ գյուղում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 05.58-ին, մարվել` ժամը 06.45-ին: Այրվել է Մ. Շահբազյանին պատկանող անասնագոմի տանիքը` 24 քմ. մակերեսով, եւ այնտեղ պահեստավորված 100 հակ անասնակերը: Այս մասին հայտնում է ԱԻՆ «Արտակարգ ալիք» լրատվական կենտրոնը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter