HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ծնելիության աճ է գրանցվել

ԼՂՀ գործադիրը արտահերթ նիստ է գումարել Այսօր տեղի է ունեցել ԼՂՀ կառավարության արտահերթ նիստ` վարչապետ Արա Հարությունյանի նախագահությամբ: Գործադիրը քննարկել է օրակարգային մեկ հարց` «ԼՂՀ 2010թ. պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխությունների օրինագիծը: Դրա ընդունումը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Ս. Թևոսյանի պարզաբանմամբ` պայմանավորված է ԼՂՀ կառավարության առջև դրված առանձին խնդիրներ լուծելու անհրաժեշտությամբ: Ի մասնավորի նշվել է, որ 2010թ. նոյեմբերի 1-ից 2500 դրամով ավելացվել են կենսաթոշակառուների թոշակները, իսկ արտոնյալ խմբերի քաղաքացիներին տրվող ամենամսյա դրամական օգնության գումարներն այս տարվա մայիսի 1-ից` 30 տոկոսով: 2010 թ. ընթացքում Արցախում գրանցվել է ծնելիության աճ, ինչը խթանելու համար ընթացիկ տարվա պետբյուջեով նախատեսված գումարներն այլևս անբավարար են: Պետբյուջեի փոփոխությունները, փոխվարչապետի խոսքով` պայմանավորված են նաև կապիտալ ներդրումների ծրագրում ծախսերի ավելացմամբ, որն առաջացել է ռազմավարական և առաջնային նշանակություն ունեցող  մի շարք օբյեկտների կառուցման և վերանորոգման արդյունքում: Ֆինանսական մի տեղաշարժ ևս. ներգրավված փոխառու միջոցների սպասարկման ծախսերի գումարները կավելանան 150 մլն դրամով: Նշյալ ծրագրերի ֆինանսավորման համար գործադիրն առաջարկում է պետբյուջեի ծախսային մասը ավելացնել 4 մլրդ 590 մլն դրամով: Նույն չափով կավելանա նաև պակասուրդը: ԼՂՀ պետբյուջեի փոփոխությունների օրինագծի վերաբերյալ  նիստում լրացուցիչ պարզաբանումներ տվեց վարչապետ Ա. Հարությունյանը: Նա նշել է, որ 2009 թ. վերջին, երբ հաստատվել է  2010թ. պետբյուջեն, այժմ իրականացվող մի շարք ծրագրերի ֆինանսավորման աղբյուրները  դեռևս հստակեցված չէին, ուստի այդ ծախսերը բյուջեում չեն ներառվել: Այսօր արդեն հայտնի են այդ աղբյուրները, հայտարարել է վարչապետը, ուստի հնարավորություն կա որոշակի բյուջեական փոփոխություններ կատարելու: Նշվեց, մասնավորապես, որ Ստեփանակերտի օդանավակայանի կառուցման համար /նախատեսված է դրա շինարարաթյունն ավարտել մինչև տարեվերջ/ պետական գումարներ նախանշված չէին վերոհիշյալ պատճառով. այժմ դրանք կհաստատագրվեն պետբյուջեում: Հարցը նույն կարգի է Ստեփանակերտի շուրջօրյա ջրամատակարարման առնչությամբ: Վարչապետի խոսքով` տվյալ հիմնախնդրի լրիվ լուծման համար անհրաժեշտ է 6,5 մլրդ դրամ: Նախատեսվում է մայրաքաղաքի ջրահամակարգի կառուցումն ավարտին հասցնել առաջիկա 2-3 տարում: Գործադիրը հավանություն տվեց օրինագծին, որը կներկայացվի ԼՂՀ ԱԺ քննարկմանը: Օրակարգից դուրս, արտահերթ նիստում անդրադարձ եղավ կառավարության միջնաժամկետ ծրագրերի կազման խնդրին: Վարչապետը նախարարներին հրահանգեց առաջնորդվել ուղղորդիչ թվերով և ներկայացնել իրատեսական ծրագրեր: Այս մասին հայտնում է ԼՂՀ կառավարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter