HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Մարշալ Բաղրամյանին» վտանգ չի սպառնում

Այսօր, ժամը 10.35-ին, ոստիկանության Կ. Դեմիրճյանի անվան մետրոպոլիտենի պահպանության բաժնի հերթապահ մասում ահազանգ է հնչել, որ «Մարշալ Բաղրամյան» կայարանում հրդեհ է բռնկվել: Ահազանգով դեպքի վայր են մեկնել ոստիկանության ծառայողներ, ԱԻՆ հրդեհաշիջման շտաբը և 6 հրշեջ մեքենա: Փակվել է կայարանի ելումուտը, անջատվել է էլեկտրական սնուցումն ու դադարեցվել է կայարանի աշխատանքը: Պարզվել է, որ կայարանի լուսավորության սնուցման վահանակում, մալուխների կարճ միացման հետևանքով, ծուխ է առաջացել և տարածվել: Կայարանին որևէ վտանգ չի սպառնում: Մետրոպոլիտենի բնականոն աշխատանքը չի դադարեցվել: Հանգամանքները պարզվում են: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter