HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պատրիկեեւը` աշխարհի փոխչեմպիոն

Հայաստանցի գերծանր քաշային ըմբիշ Յուրի Պատրկեեւը երեկ Մոսկվայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի աշխարհի առաջնության եզրափակիչում պարտվեց կուբացի օլիմպիական չեմպիոն Նունիես Լոպեսին, որը չորրորդ անգամ նվաճեց ուժեղագույնի կոչումը: Պատրիկեեւի մեդալը երկրորդն էր մեր թիմի համար: Մինչ այդ բրոնզ էր նվաճել Ռոման Ամոյանը: Այսօր մրցագորգ կելնի Եվրոպայի գործող չեմպիոն, 74 կգ-ային Արսեն Ջուլֆալակյանը: 1/16-րդում նրա մրցակիցը արգենտինացի Ֆրանսիսկո Ալբանո Բարիոն է: Ջուլֆալակյանից սպասելիքները մեծ են: Այս պահին Հայաստանի հավաքականը թիմային պայքարում 9-րդն է, առաջին տեղում են ռուսները, երկրորդում` կուբացիները, երրորդում` բուլղարները: Ընթացքի մեջ է նաեւ կանանց մրցաշարը, որում Հայաստանը մասնակից չունի: Ամսի 10-ին կմեկնարկի ազատոճայինների պայքարը, որտեղ Հայաստանը կներկայացնի 7 ըմբիշ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter