HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՀՀ արտգործնախարարը կխոսի իր վրացի գործընկերոջ հետ

Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն APA գործակալությանն ասել է, որ Հարավային Կովկասում ռուսական ռազմաբազաների թվի աճը սպառնալիք է Վրաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխանության համար: Նրա կարծիքով` Գյումրիի ռուսական ռազմաբազային ժամկետի երկարացումը նախևառաջ սպառնում է Հայաստանի անկախությանը: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը, մեկնաբանելով Գ. Վաշաձեի խոսքերը, ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Գագիկ Մինասյանն ասաց, որ որևէ երկրի պաշտոնյա իրավունք չունի տեսակետներ արտահայտել Հայաստանի ներքին քաղաքականության հետ կապված խնդիրների վերաբերյալ, ինչպես դա ասել է ՀՀ արտգործնախախարությունը: «Ես կարծում եմ, որ այդպիսի հայտարարություններով չի կարող ամրապնդվել մեր երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունը»,- նշեց Գ. Մինասյանը: Նա նաև տեղեկացրեց, որ այս հարցով այսօր հեռախոսազրույց է տեղի ունենալու ԱԳ նախարարի և Վրաստանի գործընկերոջ միջև:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter