HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բաց նամակ ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանին

Պարոն  նախարար Ձեզ է դիմում մի մարդ, որը բավական երկար ժամանակահատված` ավելի քան 22 տարի, իր որոշակի ներդրումն է ունեցել ազգիս երեխաների կրթության ու դաստիարակության գործում, ու գրեթե նույնքան ժամանակ, հնարավորության սահմաններում, ոչ պասիվ հուսացել, թե կունենանք այնպիսի կրթական համակարգ, որտեղ արժանապատիվ կրթություն ու դաստիարակություն կստանան աշակերտները արժանապատիվ ապրող ուսուցիչների միջոցով: Իհարկե շատ լավ հասկանում եմ, որ չունեք այն կախարդական փայտիկը, որով մեկ օրում կստանաք ցանկալի արդյունքը: Սակայն ես էլ շատ-շատերի նման գտնում եմ, որ համակարգը, իրոք, բարեփոխելուն ուղղված կոնկրետ, գործնական քայլերը շատ են ուշանում: Պետք է գիտակցենք, որ «կրթական  բարեփոխումներ» բառակպակցությունն օրը հարյուր անգամ արտասանենք, թե երդվենք, գործին չենք օգնի ճիշտ այնպես, ինճպես միայն շուրթերով օրը հարյուր անգամ «Հայր Մեր»-ն արտասանողը բարեպաշտ չի դառնա: Բոլորիդ հավատացնում եմ, որ «գրում» եմ խորը ցավով ու տառապանքով, առավել ևս, որ տպավորություն կարող է ստեղծվի, թե այն ուղղված է մի մարդու դեմ, որն անուրանալի, հսկայածավալ ներդրում ունի այս ոլորտում, որի հետ անցել ենք բավական արդյունավետ ու երկար աշխատանքային ուղի: Վստահեցնում եմ, որ ուզենալու դեպքում ցանկացած ոք կտեսնի, թե այն ինչի' համար է, և ոչ թե ու'մ դեմ։  Այստեղ միանգամայն տեղին է ասված` «նա իմ ընկերն է‚  բայց ճշմարտությունն ավելի բարձր է»։ Պարոն նախարար, Ձեզ եմ դիմում, որովհետև մարզպետարանի վրա հույս դնելը կլիներ չափազանց շատ միամիտ: Վստահ եմ, որ Ձեր մասնագիտության բերումով ևս քաջ գիտեք, որ վատն ավելի տանելի է, քան մուտացված «լավը», իսկ եթե բարեփոխումների գաղափարը մուտացվի, ապա կդառնա հրեշ: Այն չպետք է դառնա ուզեմ-չուզեմով, կամ մեկ մարդու սուբյեկտիվ պատկերացրած բան, կամ բարի կամքի դրսևորում: Ինչպե՞ս  անել, էն Աստված, չգիտեմ, Դուք վերևում եք, Ձեզ ավելի տեսանելի է: Միայն մի քանի դիտարկում. ա) եթե աշակերտը հոսքային դասարան ընդունվում է առանց հարցազրույցի, որն, իմ կարծիքով, ճիշտ չէ, ապա նախատեսել «ընդհանուր դասարան» չկողմնորոշվածների ու միջակ ընդունակություններով աշակերտների համար, բ) ավագ դպրոցները ֆինանսավորել ո՛չ աշակերտների քանակով, շատ լավ հասկանում եմ երկրիս ֆինանսական հնարավորւթյունները, բայց ստրատեգիական կարևորագույն խնդիր ենք (եք) լուծում: Ինձ դուրս հանեցի, որովհետև իմ դիմումով ազատվել եմ Հրազդանի թիվ 1 ավագ դպրոցի ֆիզիկայի ուսուցչի պաշտոնից, գ) օգոստոս ամսին հրապարակել հանրապետության բուհերի մասնագիտությունների ու համապատասխան քննական առարկաների ցանկը: Հեծանիվ հայտնագործած չեմ լինի, եթե ասեմ, որ  աշակերտի ընտրության վրա, այլ-այլ գործոնների շարքում, պակաս կարևոր ազդեցություն չունի նաև առարկան դասավանդող ուսուցչի անձը: Սակայն  ապակողմնորոշելը, մեղմ ասած, բարոյական չէ…. Ես ունեցել եմ միամտություն` կարծիք հայտնելու, թե բժշկական համալսարանում ֆիզիկայի ընդունելության քննության առկայությունը վնասում է ֆիզիկային, բայց նույն հաջողությամբ կարելի էր ասել քիմիայի ու կենսաբանության մասով… Ի դեպ շատ ողջունելի էր ԵՊՀ-ի «ֆիզիկա» մասնագիտության, հատկապես «միջուկային ֆիզիկա»‚  պետպատվերով  տեղերի քանակի ավելացումը: Իմ այս կարծիքն ընկալվել է ագիտացիա քիմիայի (իմա`  տնօրեն տիկին Գ. Մովսիսյանի) դեմ, հետևաբար հակաքայլերը ավելի քան գործնական են եղել. 1)    պարոն Սերոբյանը ճշտել է, ԵՊԲՀ-ի ընդունելության քննությունների ցանկից ֆիզիկան հանել են  (բա  мутиловка չի՞)‚ 2) Սերոբյանին 2009-2010 թթ. ուս. տարում  մեկուսացնել 9-րդ դասարաններից, որոնց դասավանդել էր 7-րդ և 8-րդ դասարաններում, ի դեպ այն ժամանակ լավագույն գիտելիքներով աշակերտներից շատերը կողմնորոշված էին  դեպի  ֆիզիկան: Եթե կպնդի այդ դասարանների համար, որը չի անի երկու պատճառով. ա. հումանիտար ու տնտեսագիտական  հոսքի  դասարանների դասաժամերով արդեն ծանրաբեռնել ենք, բ. լավ գիտի, որ ֆիզիկայի մյուս ուսուցիչներից տիկին Ա. Առաքելյանը դասաժամ գրեթե չի ունենա, հակառակ դեպքում  կազատվեմ վերջինից, երևի ինչ-որ անձնական խնդիրներ կան: Այդպես եմ մտածում, որովհետև մի քանի անգամ տարբեր վերապատրաստվողնեի խմբերից և ոչ մեկում տիկին Ա. Առաքելյանը այդպես էլ չընդգրկվեց, իմ վերապատրասման ժամանակ գոնե տեսել եմ շատերին, որոնք իրենց գիտելիքներով այնքան էլ չէին փայլում: Հավատացնում եմ, որ հումանիտար ու տնտեսագիտական հոսքերի դասարաններում տիկին Ա. Առաքելյանը շատ ավելի օգուտ կտար, քան ես: Ի դեպ` կան այլ դպրոցներում ֆիզիկայի ուսուցիչներ, որոնց դպրոցը դարձել է հիմնական, իսկ իրենք չեն անցել վերապատրաստման դասընթացներ, նրանք շատ-շատ ավելի խորը գիտելիքներ կտային  աշակերտներին, քան վերապատրաստման դասընթացներն անցնելու մասին ստացած վկայականը «козерь»  համարողները: Հիմնական դպրոցում որակյալ մասնագետներ ունենալը շատ կարևոր է, ու չէի ցանկանա, որ ավագ դպրոցները համալրվեին ի հաշիվ միջինի, 3) Սերոբյանը սկանդալ չի սարքի, ուստի 9-րդ դասարանի (անցյալ տարվա) աշակերտներին կներկայացնենք, թե ձեր մակարդակը ֆիզիկայից ցածր է, դուք չեք բավարարում Սերոբյանի պահանջներին, այդ պատճառով նա հրաժարվեց ձեր դասարաններից: Ինչը և արվել է եռանդով, որովհետև անողները իրենց դասաժամերի խնդիրը պիտի լուծեին: Տնօրեն տիկին Գ. Մովսիսյանը հիմա երդվում է, թե ես եմ հրաժարվել 9-րդ  դասարաններից, բայց պետք է, որ դպրոցում մնացած լինի իմ գրավոր դիմումը «հումանիտար հոսքի» դասարաններից հրաժարվելու մասին, աշխատանքիս Օ.Գ.Գ.-ն բարձրացնելու պատճաբանությամբ, 4) դպրոցի կոլեկտիվին ու հանրությանը ներկայացնել, թե Սերոբյանն այնքան է ապահովված ու նրան հիմնականում հետաքրքրում են իր լրացուցիչ պարապմունքները, այդ պատճառով դասաժամերը թողնում է, 5) նախ կհայտարարենք, թե մեր դպրոցում ֆիզմաթ հոսք չի բացվելու, դիմեք այլ հոսք, իսկ եթե, այնուամենայնիվ, կլինեն, համեմատաբար ուժեղներին կտանենք «բնագիտական»  հոսք, մնացածով կձևավորենք «ֆիզմաթ» հոսք, ինչպես անցյալ տարի, թող Սերոբյանն ապահովի իր ակնկալած արդյունքը: Այսպիսով գործընթացը դարձավ մեկ մարդու (թող որ ամենավաստակավոր) այսպես կամ այնպես ուզելու պատանդ: Հիմա կարող է տիկին Մովսիսյանը հայտարարել, թե ինքը մասնավոր պարապմունքներ չի անի, կամ թե կանի անվճար հիմունքներով, կամ մի այլ բան …. միևնույն է, իրերի դրությունը չի  փոխվում: Նշեմ, որ մասնավոր պարապմունքները իսպառ չեն վերանա, ուղղակի պետք է հնարավորինս արագ այն հասցնել նվազագույնի: Այսպիսի պրոբլեմները երևի հատուկ կլինեն խարիզմատիկ տնօրեն ունեցող դպրոցներին, իսկ այլ տնօրենի պարագայում, մեր մարզի  իշխանավորների նման «պատասխանատուների» առկայությա՞մբ …. ավելի լավ է չերևակայեք  նույնիսկ: Նրանց, ովքեր գտնում են, թե դպրոցի կամ մեկ այլ աշխարհիկ կառույցի պրոբլեմները չպետք է բարձրաձայնել, ասեմ, որ դպրոցը Մայր Աթոռը չէ: Նրանց, ովքեր գտնում են, թե ես կտրում եմ այն ճյուղը, որի վրա եմ, ասեմ, որ անհրաժեշտ է խնամել, գուրգուրել ցողունը ու կունենանք ամուր, փարթամ ծառ, որի ճյուղին հայտնվելու ցանկություն նույնիսկ չի լինի, հակառակ պարագայում կլինի շատ դիսկոմֆորտ ցանկացած մեկի համար: Պարոն նախարար, գիտեմ հստակ, ինչպես ակնթարթային լուծումներ ակնկալելն է նաիվ, այնպես էլ հապաղելն է հանցավոր: Հարգանքներով` Ջանիբեկ Սերոբյան, ք. Հրազդան, մանկավարժ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter