HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Բելառուսի Վիտեբսկի մարզի պատվիրակությունը` Տավուշի մարզում

Փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանն այսօր ընդունել է Բելառուսի Վիտեբսկի մարզի պատվիրակությանը` մարզի գործկոմի նախագահի տեղակալ Օլեգ Մատկեւիչի գլխավորությամբ: Հանդիպմանը ներկա են եղել Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը եւ Հայաստանում Բելառուսի դեսպան Ստեփան Սուխարենկոն: Պատվիրակությունը, որի կազմում կան նաեւ գործարարներ, եղել է Տավուշի մարզում, ծանոթացել մարզի արտադրական, զբոսաշրջային ներուժին: Հայ գործընկերների հետ քննարկվել են հետագա համագործակցության հնարավորություններն ու ուղղությունները: Փոխվարչապետը նշել է, որ ՀՀ կառավարությունը մեծ նշանակություն է տալիս թե Բելառուսի, թե ԱՊՀ այլ երկրների հետ ապակենտրոնացված մակարդակով կապերի հաստատմանը, քանի որ մարզերում տնտեսական զարգացման մեծ ներուժ է կուտակված: Զարգացման մեծ հնարավորություններ ունեցող մարզերից է Տավուշը, եւ Ա. Գեւորգյանը վստահություն է հայտնել, որ Տավուշի ու Վիտեբսկի միջեւ հետագա համագործակցությունը կլինի փոխշահավետ: Օ. Մատկեւիչը տեղեկացրել է, որ եղել են մարզի ձեռնարկություններում, նախանշվել են գործակցության ուղղությունները, արձանագրվել է, որ միմյանցից սովորելու շատ բան ունեն: Նշվել է, որ բացի առեւտրատնտեսական հարաբերությունների խորացումից, համագործակցության հնարավորություններ են տեսնում նաեւ հումանիտար ոլորտում, օրինակ` մարզերի բուհերի միջեւ: Ինչպես հայտնում են ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից, փոխվարչապետը ողջունելի է համարել այդ մտադրությունը եւ վստահեցրել, որ ՀՀ կառավարության աջակցությունը կլինի համագործակցության խորացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter