HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունման գործընթացը փակ է եւ հապճեպ

Կարծում է էկոլոգիական հասարակական դաշինքը Էկոլոգիական հասարակական դաշինքը խորը անհանգստություն է հայտնում «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունման գործընթացի փակ եւ հապճեպ լինելու կապակցությամբ: Օրինագիծը մշակել է ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունը` Համաշխարհային բանկի ֆինանսական աջակցությամբ: ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին ուղղվել է Դաշինքի դիմումը` 19 հասարակական կազմակերպությունների եւ Օրհուս կենտրոնների ներկայացուցիչների ստորագրւթյամբ: Դիմումում նշված է, որ Դաշինքն անհրաժեշտ է համարում ապահովել հասարակայնության հաջող մասնակցությունը «Ընդերքի մասին» նոր օրենսգրքի ընդունման գործընթացին, հրապարակել օրինագիծը ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարության պաշտոնական կայքում, տեղեկացնել այդ մասին շահագրգիռ հասարակությանը, ինչպես նաեւ հնարավորություն ընձեռել առաջարություններ եւ կարծիքներ ներկայացնելու համար, որոնք պետք է կամ ներառվեն օրինագծի մեջ, կամ մերժման դեպքում հիմնավորված լինեն: Ինչպես հայտնում են «ԷկոԼուր» ՀԿ-ից, նամակի կրկնօրինակներն ուղարկվել են նաեւ Համաշխարհային բանկի ներկայացուցչությանը եւ ՀՀ Էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Արմեն Մովսիսյանին: 1.    Վարուժան Հոկտանյան՝ «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ 2.    Կարինե Դանիելյան՝ «Հանուն կայուն մարդկային զարգացման ասոցիացիա» ՀԿ 3.    Գոհար Օգանեզովա՝ «Հայկական բուսաբանական ընկերություն» ՀԿ 4.    Ինգա Զարաֆյան՝ «ԷկոԼուր» ՀԿ 5.    Հրանտ Սարգսյան՝ «Տապան» էկո-ակումբ» ՀԿ 6.    Գևորգ Պետրոսյան՝ «Բիոսոֆիա» ՀԿ, Գյումրիի Օրհուս կենտրոն 7.    Արման Վերմիշյան՝ «Բուրգ» երիտասարդական բնապահպանական ՀԿ 8.    Արթուր Ղազարյան՝ «Էկոլոգիական անվտանգության ապահովման եւ ժողովրդավարության զարգացման» ՀԿ 9.    Մանե Հակոբյան՝ «Ժողովուրդն է տերը երկրի մեր» հասարակական միավորում 10.    Արարատ Ալիխանյան՝ Դիլիջանի Օրհուս կենտրոն 11.    Ժաննա Գալյան՝ «Էկոտուրիզմի ասոցիացիա» ՀԿ 12.    Մանյա Մելիքջանյան՝ «Լորե» էկո-ակումբ» ՀԿ, Ստեփանավանի Օրհուս կենտրոն 13.    Հրայր Սավզյան՝ «Էկոդար» բնապահպանական ՀԿ 14.     Գրետա Գաբրիելյան՝ «Էկոլոգիական ակադեմիա» ՀԿ 15.    Լիլիթ Բաղդասարյան՝ «Կայուն ջրային միջավայր» ՀԿ 16.    Հասմիկ Ասլանյան՝ «Շողեր միություն» ՀԿ 17.    Էդգար Ենգիբարյան՝ Հրազդանի Օրհուս կենտրոն 18.    Լիաննա Ասոյան՝ Գավառի Օրհուս կենտրոն 19.    Սիլվա Ադամյան՝ Երեւանի Օրհուս կենտրոն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter