HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միջազգային եվրոպական շարժման պատվիրակությունը` ԱԺ-ում

Այսօր ՀՀ Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանն ընդունեց Միջազգային եվրոպական շարժման փոխնախագահ, Բելգիայի պետնախարար Շառլ Ֆերդինանդ Նոթոմին եւ գլխավոր քարտուղար Ժոաո Դիոգո Պինտոյին: Ողջունելով հյուրերին` Ազգային ժողովի նախագահը բարձր գնահատեց շարժման գործունեությունը եւ առաքելությունը:  Հովիկ Աբրահամյանն ընդգծեց, որ Հայաստանը կարեւորում է ինտեգրումը եվրոպական ընտանիքին, եւ այդ ուղղությամբ համապատասխան քայլեր են կատարվում: Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Շառլ Ֆերդինանդ Նոթոմը նշեց, որ Հայաստանի եվրոպական շարժումն ամենադինամիկն է  Եվրոպայի այս հատվածում: Նա  ողջունեց  2011 թվականի նոյեմբերին  Միջազգային եվրոպական շարժման համաժողովի  անցկացումը Հայաստանում` ակնկալելով  ՀՀ Ազգային ժողովի աջակցությունը: Այն նվիրված կլինի Արեւելյան գործընկերության անդամ երկրների եվրաինտեգրմանը: Ազգային ժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը կարեւոր համարեց համաժողովի գաղափարը` պատրաստակամություն հայտնելով աջակցել դրա անցկացմանը: Ազգային ժողովի նախագահը նշեց, որ համաժողովը դրական կանդրադառնա ժողովրդավարական  գործընթացների վրա: Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ԼՂ հակամարտությանը, հայ-թուրքական հարաբերություններին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter