HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արսեն Ջուլֆալակյանը աշխարհի առաջնության եզրափակիչում է

Մոսկվայում ընթացող ըմբշամարտի աշխարհի առաջնությունում 74 կգ-ային հունահռոմեական ոճի ըմբիշ Արսեն Ջուլֆալակյանը, որը նաեւ Եվրոպայի գործող չեմպիոնն է, գերազանց է հանդես գալիս: Օլիմպիական չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանի որդին այսօր, հաղթելով արգենտինացի Բարիոյին, սլովենացի Կուհարին եւ ղրղըզ Կոբոնովին, մտել է եզրափակիչ, որտեղ մրցելու է թուրք Սելջուկ Չեբիի հետ: 23-ամյա Ջուլֆալակյանի համար սա աննախադեպ հաջողություն է: Պետք է նշել, սակայն, որ նրա մրցակիցն էլ բավականին ուժեղ է: Թուրք Չեբին աշխարհի 2009 թ. չեմպիոնն է: Հավելենք, որ մեր հունահռոմեականները նվաճել են 1-ական արծաթ եւ բրոնզ: Արսենից սպասելիքներն անչափ մեծ են:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter