Մարզպետը սպասողական վիճակի մեջ է
«Հետք» շաբաթաթերթի նախորդ համարում անդրադարձել էինք Աշտարակի հիվանդանոցում 27 ամյա Մարինե Ներսիսյանի մահվան դեպքին: Հրապարակումից հետո Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը տեղեկացրեց, որ ինքն անձամբ է հետեւում գործի ընթացքին եւ տեղյակ է, թե դեպքի առաջին իսկ օրվանից գործն ինչ ընթացք է ստանում:
«Հասկանում եմ խնդրի էությունը, մահացածի հարազատներին էլ եմ հասկանում` 27 տարեկան մարդ են կորցրել: Հիմա ես էլ եմ սպասողական վիճակի մեջ, որպեսզի հասկանամ, թե ինչ եմ անելու: Դատաբժշկի եզրակացությունը դեռ չի ստացվել, սպասում եմ այդ պատասխանին, որից հետո կորոշեմ հիվանդանոցի բժիշկը կաշխատի՞, թե՞ ոչ: Առանց այդ եզրակացության ոչինչ անել չեմ կարող: Մի քիչ էլ սպասենք, տեսնենք` ինչ է լինում»,-«Հետքի» հետ զրույցում ասաց Սարգիս Սահակյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել