HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գնեք «Հետք» կրպակներից

  • Ինչո՞ւ Սերժ Սարգսյանը չի «զոհաբերում» պաշտոնյաներին
Այս հարցը հաճախ են տալիս տարբեր քաղաքական գործիչներ, ամենից շատ` հանրապետականները: ( Հեղինակ` Էդիկ Բաղդասարյան)
  • Հանցավոր խմբի պարագլուխը Սերժ Սարգսյանին նամակ է գրել
Նախագահ Սարգսյանը Լոնդոնից նամակ է ստացել: Միջազգային հանցավոր խմբի պարագլուխ, Ռումինիայի քաղաքացի Օլիվեր Ռադուկու Մարիանը գրում է իր հայաստանյան արկածների մասին, թե ինչպես են այստեղ հսկայական գումարներ հափշտակել, երկրից դրանք հանել դուրս, ինչպես են ձերբակալվել ու կաշառքի դիմաց արժանացել մեղմ պատժի: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • «Դատարան կանչեք Արմեն Ավետիսյանին»
Հայաստանի ամենախոշոր կոշիկ ներկրողներից մեկը` Արա Կարապետյանը, որը Մաքսային պետական կոմիտեի նախկին նախագահ Արմեն Ավետիսյանի տան վրա կատարված ավազակային հարձակման համար մեղադրվող 10 անձանցից է, դատարանին միջնորդեց որպես տուժող հարցաքննության հրավիրել Արմեն Ավետիսյանին: «Կտեսնեք, ես կապացուցեմ, որ իրականում գողոնը նրա տնից է եկել դատարան»,- հայտարարեց Կարապետյանը: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Գերմանացի ներդրողն անհամբերությամբ սպասում է փորձաքննության արդյունքներին
«Մենք մի փոքր կասկածում ենք, որ նրանք կասեն իրական շուկայական գինը: Մենք տեսնում ենք, թե «Մուլտի գրուպ»-ն ու Գագիկ Ծառուկյանն այս գործում ինչքան ուժեղ ճնշում են գործադրում, եւ ավելի քան հավանական է, որ «Մուլտի գրուպ»-ն ուղիներ փնտրի գնահատման գործընթացի վրա եւս ազդելու համար: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • 600 կտոր նկար ունեմ, բոլորը հայկական են, ուրիշինն ինձ չի հետաքրքրում
Հարցազրույց փարիզաբնակ կոլեկցիոներ Մուշեղ Չալոյանի (Մարտիրոսյան) հետ (Հեղինակներ` Մոմիկ Վարդանյան և Մերի Միքայելյան):
  • Թրաֆիքի՞նգ, թե՞ մարմնավաճառություն
«Հասմիկն ինձ մինչեւ ապրիլ ամիսը, Աննային էլ` ընդմիշտ, վաճառել էր Գոհարին»,- ասում է Ելենան եւ մանրամասնում, որ Հասմիկն իրեն Թուրքիա է ուղարկել «աման լվալու», մինչդեռ այնտեղ` «Անի» հյուրանոցում, ինքը հարկադրաբար, շուրջ 7 ամիս զբաղվել է մարմնավաճառությամբ: (Հեղինակ` Արարատ Դավթյան)
  • Թուրքերը կգան Հայաստան խաղատներից օգտվելու համար
Հարցազրույց Ստամբուլի Բողազիչի համալսարանի արտաքին հարաբերությունների ֆակուլտետի դասախոս, պրոֆեսոր Բեհլուլ Օզքանի հետ: (Հեղինակ` Քրիստինե Աղալարյան)
  • «Սփյուռքահայը Հայաստանում նույնքան անպաշտպան է, որքան հայաստանցին»: (Հեղինակ` Ինգա Մարտինյան)
Այս և այլ նյութեր կարդացեք «Հետք» շաբաթաթերթի վաղվա համարում: Գնեք կրպակներից «Հետք»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter