Սերժ Սարգսյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Բեռնար Ֆասիեի (Ֆրանսիա), Ռոբերտ Բրադկեի (ԱՄՆ), Իգոր Պոպովի (Ռուսաստան) եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկի հետ, ովքեր տարածաշրջանային այցի շրջանակներում մինչ այս հանդիպումներ են ունեցել Ադրբեջանում եւ ԼՂՀ-ում: Համանախագահները Երեւան են ժամանել Ստեփանակերտից:
Նրանք նախագահ Սարգսյանին ներկայացրել են Բաքվում եւ Ստեփանակերտում ունեցած հանդիպումների արդյունքները: Զրուցակիցները վերահաստատել են հակամարտությունը բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու դիրքորոշումը եւ նշել, որ ադրբեջանաղարաբաղյան շփման գծում հաճախակի դարձած սադրանքներն ու հրադադարի խախտման դեպքերը բացասաբար են անդրադառնում բանակցային գործընթացի վրա:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել