HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ո՞ր արժանիքի համար

Մի քանի օր առաջ պաշտոնանկ արվեց ՀՀ ոստիկանության Պետական պահպանության վարչության պետ Արամ Զաքարյանը: Նրա պաշտոնանկության պատճառն այդպես էլ չհրապարակվեց, միայն տեղեկացանք, որ նա մնացել է ոստիկանության կադրերի ռեզերվում, և հնարավոր է, որ տեղափոխվի այլ աշխատանքի` նույն համակարգում: Թերթի տեղեկություններով, այդ պաշտոնում նշանակվելու է Տավուշի մարզի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Խաչիկ Ասատրյանը: Թեև Խ. Ասատրյանը նախորդ տարեվերջին պարգևատրվեց ՀՀ նախագահի կողմից` «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով, սակայն հայտնի է, որ նրա պաշտոնավարման տարիներին մարզում կրկնակի ավելացել են հանցագործությունները: Այդ մասին փաստում են նաև իր իսկ ներկայացրած հաշվետվությունները: Նրա անվան հետ են կապում նաև մարզում կատարվող բազմաթիվ ապօրինություններ: Ուշագրավ է նաև այն, որ մարզի ոստիկանապետ եղած տարիներին Խ. Ասատրյանը 2 անգամ ազատվել է զբաղեցրած պաշտոնից` 2006-ին այն ժամանակվա ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանի, իսկ 2008-ին` Ալիկ Սարգսյանի հրամանով: Իսկ աշխատանքից ազատման համար հիմք են հանդիսացել ծառայողական քննության արդյունքում բացահայտված չարաշահումները: Ինչ վերաբերում է Խ. Ասատրյանի քաղաքական հայացքներին, ապա նրա մասին ասում են, որ նա կիսադաշնակցական և կիսաԲՀԿական է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter