HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Խաբար չե՞ն

«ՌԴ-ի կողմից Ադրբեջանին C-300 հակահրթիռային համակարգեր վաճառելու գործարքը ռեալիզացման փուլում է»,- երեկ թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ասել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Էլհամ Պոլուխովը: Նա նաև հայտնել է, որ C-300-ի ձեռքբերման շուրջ Ռուսաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները սկսվել են 2007թ-ից: Հարցին, թե Ադրբեջանում դրանց տեղակայման մոտավոր ժամկետներն արդեն հայտնի՞ են, Ադրբեջանի ԱԳՆ խոսնակը պատասխանել է. «Ես դժվարանում եմ ավելի մանրամասն տեղեկատվություն տալ»: Այս, ինչպես նաև մեր մյուս հարցի կապակցությամբ` ռուսական կողմը արդյո՞ք պահանջ ներկայացրել է, որպեսզի C-300 համակարգերը հայ-ադրբեջանական շփման գծից հեռու տեղադրվեն, Պոլուխովն ասել է. «Պետք է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հետ ճշտեք»: Ադրբեջանի ՊՆ-ի հետ երեկ թերթին չի հաջողվել կապվել: ՀՀ ԱԳՆ խոսնակ Տիգրան Բալայանը հրաժարվել է պատասխանել թերթի հարցին, թե պաշտոնական Երևանը տեղյա՞կ է` ՌԴ –ի կողմից Ադրբեջանին C-300  համակարգեր վաճառելու գործարքը կայացե՞լ է, թե՞ ոչ: Մեր նույն հարցին չեն պատասխանել նաև Սերժ Սարգսյանի մամուլի ծառայությունից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter