HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Միայն կուռ շարքերով

Բանից պարզվում է` Արմավիրի մարզի դպրոցների 123 տնօրենից 115-ը հանրապետական է: «ՉԻ» - Արմավիրի մարզում նման բան, իսկապես, հնարավոր է: Որոշ տեղեկությունների համաձայն, չնայած երաշտին, այս տարի կանեփի ցանքատարածություններն առանձնապես չեն տուժել: Խնդիրը, սակայն, ոչ թե դպրոցների տնօրենների համատարած հանրապետականացումն է, այլ այն, թե ինչպե՞ս է պատահել , որ 8 տնօրեն դեռևս ՀՀԿ անդամ չէ: Երևի լավ չեն լսել մարզպետի հրահանգը: Իսկ դա իր հերթին նշանակում է, որ մարզի 8 բնակավայրում կապը լավ չի աշխատում, կամ էլ իշխանությունները որոշել են 8 դպրոց լուծարել և հարմար պատրվակ են գտել: Իսկ եթե ավելի լուրջ, ապա հետաքրքիր է` այդ 115 տնօրենը ո՞ր կուսակցության անդամ էր մինչև 1998-ը և 1991-ը: Եվ որ ամենակարևորն է` սկզբունքայնության և քաղաքացիական գիտակցության ի՞նչ դասեր պիտի տան իրենց սաներին: Երևի որոշել են, որ լավագույն ձևն անձնական օրինակով դաստիարակելն է:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter