Երկրորդ արծաթը` աշխարհի առաջնությունում
Հայ հունահռոմեականները երրորդն են թիմային հաշվարկում
Մոսկվայում ընթացող աշխարհի առաջնությունում 74 կգ քաշային Արսեն Ջուլֆալակյանը նվաճել է արծաթե մեդալ: Եզրափակիչում Արսենը ցավալիորեն զիջեց թուրք Չեբիին, որը երկրորդ անգամ անընդմեջ դարձավ աշխարհի չեմպիոն: Ընդ որում` թուրքը չեմպիոն դարձավ առանց որեւէ հնարք կիրառելու: Առաջին կեսում պարտեր դիրքում հաջողությամբ պաշտպանվելու արդյունքում միավոր ստացավ Ջուլֆալակյանը, իսկ երկրորդում եւ լրացուցիչում` թուրքը: Շեշտենք, որ հայ ըմբիշն ավելի ակտիվ էր գործում ու շատ մոտ էր միավոր վաստակելուն, սակայն մի փոքր չհերիքեց:
Այսպիսով` ավարտվեց հունահռոմեականների պայքարը: Հիշեցնենք, որ այս ոճի մեր հավաքականը նվաճել է երկու արծաթե եւ մեկ բրոնզե մեդալ: Այս արդյունքով (26 միավոր) մեր հավաքականը թիմային հաշվարկում երրորդ տեղն է կիսել Ադրբեջանի թիմի հետ, երկրորդում Թուրքիան է`32, առաջին տեղում` Ռուսաստանը` 46 միավոր:
Երեկ մեկնարկել է կանանց ըմբշամարտի աշխարհի առաջնությունը: Իսկ ազատ ոճայինները մրցագորգ կելնեն ամսի 10-ին: Հայաստանը 1-ական մարզիկով ներկայացված է բոլոր 7 քաշային կարգերում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել