HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Թումանյանական օրը»` Մեծ Լոռեցու ժառանգների մասնակցությամբ

Լոռու մարզպետարանը և «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը հայտնում են, որ «Թումանյանական օր» ավանդական հանդիսությունը տեղի կունենա սեպտեմբերի 11-ին, բանաստեղծի ծննդավայրում` Լոռու մարզի Դսեղ գյուղում, Հովհաննես Թումանյանի տուն- թանգարանի բակում: Այս տարի «Թումանյանական օր»-ը կտարբերվի իր նախորդներից: Հովհաննես Թումանյանի 100-ամյակի տոնակատարությունից` 1969 թվականից հետո, 40 տարի անց, առաջին անգամ Մեծ Լոռեցու ծննդավայրում կհավաքվեն Թումանյանի ժառանգները` երկու թոռները, ծոռները և նրանց շառավիղները` Ռուսաստանից, Վրաստանից, Գերմանիայից: Դուք առիթ կունենաք հաղորդակցվելու նրանց հետ: Այդ օրը Դսեղում կլինեն երկու թոռները` Սուրմա Թոթոլյան- Թումանյանը և Իրմա Սաֆրազբեկյան- Թումանյանը: Սուրման Թումանյանի որդու` Արեգի դուստրն է, ապրում է Սանկտ Պետերբուրգում, մասնագիտությամբ աչքի բժիշկ է, բժշկական գիտությունների թեկնածու: Մյուս թոռնուհին` Իրմա Սաֆրազբեկյան- Թումանյանը բանասիրական գիտությունների դոկտոր է և ամբողջ կյանքում զբաղվել է թումանյանագիտությամբ` Թումանյանի գրական ժառանգության ուսումնասիրությամբ: Վերջերս լույս է տեսել նրա` «Թումանյանի ընտանիքի կյանքի էջերից» ուշագրավ աշխատությունը: Թումանյանի ժառանգները ապրում են տարբեր երկրներում` Հայաստան, Վրաստան, Ռուսասատան, Գերմանիա, Հոլանդիա: «Թումանյանական օրը» Դսեղում կլինեն նաև մեծ բանաստեղծի ծոռները` բժշկական գիտությունների դոկտոր Արեգ Թոթոլյանը, դպրոցի տնօրեն Անահիտ Թոթոլյանը, ֆիզիկոս Ռուբեն Քանանյանը, կենսաբան Ելենա Կոլեսնիկովան, ֆիզիկոս Տատյանա Կոլեսնիկովան, դիվանագետ Հովիկ Հարությունյանը, կենսաքիմիկոս Կարինե Ջանջուղազյանը, թոքաբան Սոֆա Թումանյանը: Դսեղ կգան նրա վերջին սերունդները, անգամ նրանց թոռները: Միջոցառումը կմեկնարկի ժամը 12:00-ին:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter