Հայաստանը մեկ հորիզոնականով զիջել է դիրքերը
Համաշխարհային տնտեսական ֆորումի հրապարակած 2010-2011 թթ. Համաշխարհային մրցունակության զեկույցում Հայաստանը զբաղեցրել է 98-րդ հորիզոնականը` ուսումնասիրված 139 երկրների ցուցակում: Անցյալ տարի Հայաստանը զբաղեցրել էր 97-րդ հորիզոնականը:
Զեկույցում հաշվի են առնվել կոռուպցիան, հարկային ոլորտի կարգավորումները և կառավարությունում առկա բյուրոկրատիան` որպես բիզնես միջավայրի խնդրահարույց գործոններ:
Թուրքիան զեկույցում 61-րդ տեղում է, Ռուսաստանը` 63-րդ, իսկ Վրաստանը` 93-րդ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել