
Երեկ` ուշ երեկոյան, հայտնի դարձավ, որ Ադրբեջանը ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի քննարկումից հանել է իր ներկայացրած «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձևի նախագիծը: Այն տեղափոխվել է ՄԱԿ-ի ԳԱ-ի մյուս նստաշրջանի օրակարգ:
Հաջորդ` 65-րդ նստաշրջանը բացվելու է մի քանի օրից` սեպտեմբերի 14-ին, տևելու է մի ամբողջ տարի, և նշված նախագիծը կարող է քննարկման դրվել ցանկացած պահի:
Նախագիծը ետ վերցնելու Ադրբեջանի որոշումը, թերևս, կապված էր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների տարածաշրջան կատարած այցի հետ: Ենթադրվում էր, որ համանախագահները փորձելու են պաշտոնական Բաքվին համոզել նախագիծը ՄԱԿ-ում քննարկման չդնել, որպեսզի ԼՂ շուրջ կարգավորման գործընթացը ՄԽ շրջանակներից դուրս չգա` խոստանալով, որ այսպես թե այնպես իրենք Ադրբեջանի պահանջը` ՄԱԿ-ի ներկայացուցիչներից կազմված հատուկ առաքելություն ուղարկել ԼՂ հարակից տարածքներ, կկատարեն:
Ենթադրվում է, որ երեկ Երևանում, հանդիպելով Սերժ Սարգսյանի հետ, համանախագահները կարողացել են փաստահավաք առաքելության մասին վերջնական պայմանավորվածություն ձեռք բերել:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել