HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Մանրներին դատեք

«ՉԻ» լավատեղյակ աղբյուրների համաձայն` Սերժ Սարգսյանը խիստ հրահանգ է ուղարկել ուժային կառույցներին ՀՀ բնապահպանության նախարարության աշխատակիցներին պատժելու վերաբերյալ: Նույն աղբյուրների փոխանցմամբ` նա ասել է, որ Սևանի այսօրվա վիճակի համար մարդիկ պետք է պատասխանատվության ենթարկվեն, բայց այնպես արեք, որ բանը նախարարին չհասնի: Այսինքն` «մանր չինովնիկները» կդատվեն, իսկ նախարարը, որը գլխավոր պատասխանատուն է, դարձյալ կպլստա: Նշվում է, որ Սերժ Սարգսյանը չի ցանկանում նախարարին հեռացնել աշխատանքից այդ չարաշահումների պատրվակով, քանի որ այդ դեպքում ստիպված կլինի նաև հրահանգ տալ` նրան կալանավորելու վերաբերյալ: Իսկ դա սկանդալային իրադարձություն կլինի, քանի որ նախարարին դատելը Հայաստանում աննախադեպ բան է: Բացի դրանից` «ՉԻ» իշխանական աղբյուրները պնդում են, որ «եթե գումարները լափելու համար Արամ Հարությունյանը դատապարտվի, ուրեմն նախարարների 90 տոկոսը ևս պետք է գնա նրա ճանապարհով, բայց այդպիսի բան չի կարող լինել: Դա լուրջ ցնցումների կհանգեցնի, թիմում սխալ կհասկանան»: Իսկ Սերժ Սարգսյանը, ինչպես հայտնի է, ցնցումներից մշտապես խուսափում է: Ու գուցե նրա հենց այս բնավորությունն է պատճառը, որ որոշ չինովնիկներ լկտիաբար գրպանում են մեր պետության գումարները` մտածելով, որ Սերժ Սարգսյանը կտրուկ որոշում չի կայացնի: Նա մի փոքր բարկանում է, վիրավորում, նախազգուշացնում և վերջ: Այդպես եղավ նաև Ախթալայի հանքի հետ կապված այն խայտառակ պատմությունը, երբ բնապանպանության նախարարության տեսչության պետն ու իր ենթական կաշառակերության համար դատապարտվեցին: Սերժ Սարգսյանը հրահանգել էր կաշառակերության համար պատժել մարդկանց, բայց նախարարին «ձեռք չտալ»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter