Ըստ ոստիկանության՝ փորձել է կնոջը սպանել
Հիվանդանոցից ոստիկանության Չարենցավանի բաժնում հաղորդում է ստացվել, որ որովայնի և թիկունքի վնասվածքներով իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 33-ամյա Հասմիկ Փ.-ն:
Պարզվել է, որ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ, 31-ամյա Արմեն Փ.-ն, կյանքից զրկելու դիտավորությամբ, խոհանոցային դանակով 2 անգամ հարվածել է կնոջը` Հասմիկ Փ.-ին, սակայն իր կամքից անկախ` հանցագործությունն ավարտին չի հասցրել:
«Արմեն Փ.-ն ներկայացել է բաժին: Փաստի առթիվ քննչական բաժանմունքում սպանության փորձի փաստով հարուցվել է քրեական գործ: Արմեն Փ.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն»,- տեղեկացնում են ոստիկանության լրատվության վարչությունից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել