HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քննելու են իբրև հատկապես կարևոր գործ

Զինծառայող Արտակ Նազարյանի մահվան փաստով քրեական գործը սեպտեմբերի 4-ին տեղափովել է ՀՀ պաշտպանության նախարարության Քննչական վարչության Հատկապես կարևոր գործերով քննչական բաժնի վարույթ: Այդ մասին «ԱրմԻնֆո»-ին հաղորդել են Քննչական վարչությունում: Քրգործի շրջանակներում ձերբակալվել էր կապիտան Հակոբ Մանուկյանը` Արտակ Նազարյանին ծեծի ենթարկելու, նրա պատիվն ու արժանապատվություն նվաստացնելու համար: Ձերբակալվել են նաև ժամկետային զինծառայողներ, շարքայիններ Մխիթար Մխիթարյանը, Ադիբեկ Հովհաննիսյանը և Հարութիկ Կիրակոսյանը` Արտակ Նազարյանի նկատմամբ բռնություն գործադրելու, նրա պատիվն ու արժանապատվությունը նվաստացնելու համար: Հօգուտ ռուսական դպրոցների վերաբացման` 6 հոգի «Ֆեյսբուքում» նոր խումբ է ստեղծվել` «Մենք կողմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը (…հատկապես ռուսական)», որին անդամակցում է 6 հոգի: Ավելի վաղ ստեղծված «Ես կողմ եմ միջազգային դպրոցների բացմանը Հայաստանում» խմբին մինչ այժմ անդամակցել է 236 հոգի: Համեմատության համար նշենք, որ «Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» խմբին արդեն իսկ անդամակցում է 3242 հոգի:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter