
Սեպտեմբերի 12-ին` ժամը 20:00-ին, Երևանի սիրահարների այգում ելույթ կունենա Բրազավիլ» ինդի փոփ խումբը: Հայտնի ամերիկյան խումբը ելույթներ է ունեցել Թուրքմենստանում, Ադրբեջանում, Ուզբեկստանում ու Ղազախստանում և իր միջազգային հյուրախաղերը Կենտրոնական Ասիայում և Կովկասում ավարտում է Հայաստանում:
Սեպտեմբերի 13-ին` ժամը 19:00-ին, խումբը ելույթ կունենա Գյումրու դրամատիկական թատրոնի շենքում: Հայաստանյան հյուրախաղերի սահմաններում խումբը հանդես կգա Հրազդանում երաժշտական դպրոցի սաների համար և Երևանում կանցկացնի վարպետության դասեր:
Հայաստանում «Բրազավիլ» խմբի համերգները կազմակերպում է ԱՄՆ դեսպանատունը:
«Բրազավիլ» խումբը հիմնել է Դեյվիդ Արթուր Բրաունը (վոկալ, կիթառ) 1997թ.: Խմբի մյուս անդամներն են Մեթյու Ռեյնոլդս Դե Մերիթը (շեփոր, ստեղնային գործիքներ), Իվան Նայթը (հարվածային գործիք), Քեննի Լայենը (կիթառ) և Դեյվիդ Ռեյլիքը (սաքսոֆոն, թրոմբոն): «Բրազավիլը» թողարկել է 9 ալբոմ, որոնք մեծ հնչեղություն են ստացել: Խումբը համերգներով հանդես է եկել աշխարհի տարբեր երկրներում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել