
Երբ օգոստոսին Թեղուտի խմբի արշավորդները Լոռու մարզի Գուգարքի տարածաշրջանի անտառային գոտում ծառահատում արձանագրեցին և այդ մասին ահազանգեցին Բնապահպանության նախարարությանը, վերջին ուսումնասիրություն կատարեց այս հատվածում և հայտնաբերեց ընդամենը 11 հատված ծառ: Նշանակված տուգանքն էլ ընդամենը 200 հազար դրամ էր:
Երեկ Պետական անտառային մոնիթորիգի կենտրոնի աշխատակիցները, Թեղուտի պաշտպանության խումբը և մի խումբ լրագրողներ նշված անտառային գոտում ընդամենը երկու ժամ ուսումնասիրության կատարեցին, որի արդյունքում հայտնաբերվեց 116 հատված ծառ:
Սակայն ծառահատված տարածքները հսկայական չափերի են հասնում:
«Անզեն աչքով էլ երևում էր, որ էդ թիվը չէ: Անծայրածիր է, ահռելի մասշտաբների է հասնում: Մոնիթորինգի խումբն էլ հաստատեց, որ մի օրը բավական չէ այս ամենը գրանցելու համար: Խումբ է պետք, որ շաբաթներով մնա, հաշվառի»,- ասում է Թեղուտի պաշտպանության խմբի անդամ Մարիամ Սոխուդյանը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել