Սպանության 22 դեպք` 2010 թվականին
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է սպանության 22 դեպք, բացահայտվել է 18-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 2 դեպք:
Նույն ժամանակահատվածում բացահայտվել է սպանության փորձի 8 դեպք: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 1 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրված սպանության 50 դեպքից բացահայտվել է 37-ը, բացահայտվել է նաև նախկինում կատարված սպանության 2 դեպք: Բացահայտվել է սպանության փորձի 10 դեպք:
2010 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 10 դեպք, բացահայտվել է 4-ը:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է մարմնական վնասվածք հասցնելու 2259 դեպք, բացահայտվել է 2084-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 20 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է մահվան ելքով մարմնական վնասվածք հասցնելու 12 դեպք, բացահայտվել է 9-ը, իսկ մարմնական վնասվածք հասցնելու 2279 դեպքից բացահայտվել է 2069-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 21 դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել