Անձնական ունեցվածքի գողության 1679 դեպք` 2010 թվականին
Ըստ ՀՀ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` 2010 թ. հունվարի 1-ից սեպտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 301 դեպք, բացահայտվել է 130-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք:
Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1679 դեպք, բացահայտվել է 1031-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 46 դեպք:
Նույն ժամանակահատվածում արձանագրվել է բնակարանային գողության 1092 դեպք, բացահայտվել է 658-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 51 դեպք:
2009 թ. նույն ժամանակահատվածում արձանագրվել է պետական-հասարակական ունեցվածքի գողության 232 դեպք, բացահայտվել է 114-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 3 դեպք: Արձանագրվել է անձնական ունեցվածքի գողության 1991 դեպք, բացահայտվել է 1270-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 58 դեպք: Բնակարանային գողության 827 դեպքից բացահայտվել է 436-ը: Բացահայտվել է նաև նախկինում կատարված նմանատիպ հանցագործության 43 դեպք:
Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության կայքը:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել