Վրաց եկեղեցին նշում է Սուրբ հայուհու օրը
Վրաց ուղղափառ եկեղեցին այսօր նշում է նահատակ հայ իշխանուհու` Սուրբ Շուշանիկի օրը, ինչի առնչությամբ բոլոր եկեղեցիներում նախատեսված է տոնական պատարագ մատուցել: Վրաստանում քրիստոնեությունը տարածող սրբուհու օրը հատկապես նշվում է Մետեխի եկեղեցում, որտեղ թաղված է Շուշանիկը:
Շուշանիկը սպարապետ Վարդան Մամիկոնյանի դուստրն է, ով ամուսնացել է Գուգարաց Վազգեն (Վարսքեն) բդեշխի հետ: Վազգենը մերժում էր քրիստոնեական հավատը, ընդունել զրադաշտականություն և ամուսնացել պարսկուհու հետ: Շուշանիկը հրաժարվել է կիսել ամուսնու հավատուրացությունը: Վազգենը Շուշանիկին բանտարգելությամբ ամեն կերպ փորձել է ստիպել քրիստոնեությունից հրաժարվել, սակայն Վարդան Մամիկոնյանի դուստրը մնացել է անդրդվելի: Շուշանիկի կրած չարչարանքները շարունակվել են վեց տարի, յոթերորդի սկզբին՝ 475 թ-ին, նա մահացել է:
Հայ եկեղեցին Սուրբ Շուշանիկի տոնը նշում է Խաչվերացի 2-րդ կիրակիին հաջորդող երեքշաբթի օրը՝ սուրբ Փեփրոնե և սուրբ Մարիանե կույսերի տոնի հետ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել