HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ինգա Մարտինյան

Ռազմական հոգեբանը պատերազմի վերսկսումը համարում է քիչ հավանական

Պաշտպանության նախարարին առընթեր Հանրային խորհրդի անդամ, ռազմական հոգեբան Դավիթ Ջամալյանի կարծիքով` ռուսական կողմը ակնհայտ հասկացրեց, ու Արցախում լայնածավալ ռազմական գործողությունների սցենարը իր համար ցանկալի չէ: Ադրբեջանցիներն անընդհատ փորձում են լարվածություն ստեղծել առաջին գծում, որպեսզի գերտերություններին հարկադրեն այլ գործողություններ: «Մեր դիվանագիտական տեսակետը միշտ նույնն է` նախ Արցախի կարգավիճակ, ապա մնացած հարցեր»,- ասում է Դավիթ Ջամալյանը: Նա նշում է, որ ավելի լավ է պահպանել կայունությունը, քան անցնել ռազմական գործողությունների, որոնց ելքը անկանախատեսելի է: Բանախոսը պատերազմի վերսկսման հեռանկարը համարում է քիչ հավանական: Դավիթ Ջամալյանի խոսքերով` մեր սահմանները ոչ ոք չի կարող պաշտպանել ավելի լավ, քան մեր բանակը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter