ԱՆ-ը մեկնաբանություններ է ուղղել Հասարակական դիտորդական խմբի հրատապ հաշվետվության վերաբերյալ
Ի պատասխան սեպտեմբերի 9-ին հրապարակված ՀՀ ԱՆ Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդների խմբի 3.09.2010 Հրատապ հաշվետվությանը` այսօր ստացվել են Արդարադատության նախարարության մեկնաբանությունները, որոնք հաստատում են խմբի արձանագրած փաստերը ՀՀ քաղաքացի Սարգիս Պողոսյանին առանց դատարանի որոշման 28 օր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում պահվելու վերաբերյալ։ Ստորև ներկայացնում ենք ՀՀ ԱՆ մեկնաբանությունները:
ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդների խմբի նախագահ պարան Ա.Դանիելյանին
/ք.Երևաև, Այգեստան 11 Փող., տուն 43/
Ի պատասխան Ձեր 2010թ. սեպտեմբերի 3-ի թիվ 10-17 գրությանը
Հարգելի պարոն Դանիելյան,
Վերը նշված գրությամբ բարձրացված հարցի ուսումնասիրությամբ պարզվել է, որ ՀՀ քաղաքացի Սարգիս Մանուկի Պողոսյանը գտնվում է ԱՄՆ-ի իրավապահ մարմինների կողմից «diffusion» տեսքով միջազգային հետախուզման մեջ ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգի արևելյան տարածքի դատարանի որոշման հիման վրա՝ բանկային խարդախության վարձի մեղադրանքով։ Որոնողական աշխատանքների իրականացման արդյունքում վերջինս հայտնաբերվել է, ձերբակալվել, այնուհետև պահվել է ՀՀ արդարադատության նախարարույթան «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, ինչի համար հիմք են հանդիսացել կալանքի որոշման մասին պաշտոնական գրագրությունները։
Ձեռնարկվել են անհրաժեշտ միջոցներ՝ ԱՄՆ-ի իրավասու մարմիններից պահանջվող փաստաթղթերի բնօրինակները ստանալու ուղությամբ։ Այդ փաստաթղթերը չեն տրամադրվել, ուստի Մարգիս Պողոսյանը ազատ է արձակվել։ Ըստ գլխավոր դատախազության տեղեկատվության` ներկայումս ստացվել է կալանքը որպես խափանման միջոց կիրառելու մասին դատարանի որոշման բնօրինակը։
Հարգանքով՝ Գ.Դանիելյան
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել