HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Երանուհի Սողոյան

Ամեն ինչ արվել էր «էնտուզիազմի» հաշվին

Գյումրիի 7-րդ միջազգային Բիենալեի բացումը բավական համեստ էր: Գեղարվեստի ակադեմիայի փոքրիկ դահլիճում հիմնականում երիտասարդ արվեստագետներ էին, բեմին` Բիենալեի հիմնադիրներն ու համադրողները: Գյումրու ժամանակակից արվեստի կենտրոնի նախագահ Ազատ Սարգսյանը ողջունեց հավաքվածներին եւ ազդարարեց Բիենալեի սկիզբը: Կրկին շեշտվեց, որ այս տարվա նախագիծը չունի բյուջե եւ ամեն ինչ արվել է «էնտուզիազմի» հաշվին: Բացմանը ներկա չէին Մշակույթի նախարարությունից, թեպետ «Հետքին» տված հարցազրույցում նման խոստում հնչել էր: Որեւէ մեկը` ոչ մարզային, ոչ քաղաքային իշխանությունների կողմից, եւս չողջունեց Բիենալեի բացումը: Այնպիսի տպավորություն էր, որ գյումրեցիներն ընդհանրապես անմաս են բավական հնչեղ միջազգային անունը կրող միջոցառումից: Բիենալեին օտարերկրյա մեծ պատվիրակություններ չէին մասնակցում, բացի Սալոնիկի  եւ Մոսկվայի ժամանակակից արվեստի թանգարանների ներկայացուցիչներից: «Անզոր հուշարձաններ»` այսպես էր կոչվում  Արիստիդիս Անտոնասի, Ալեքսիս Դալլասի եւ Ֆիլիպոս Օրիապուլոսի նախագիծը, որ ներկայացվեց Գյումրիի գեղարվեստի ակադեմիայում: Ռուս 4 նկարիչների աշխատանքները Գյումրիի 7-րդ Բիենալեին ներկայացված էին «Ներքին բնապատկեր» վերնագիրը կրող նախագծով: Այսօր ցուցադրություններ էին կազմակերպվել նաեւ Ասլամազյան քույրերի թանգարանում, «Սթիլ» պատկերասրահում եւ «Գալերի 25»-ում: Առաջին երկու պատկերասրահներում երիտասարդ արվեստագետների ստեղծագործություններն էին ներկայացված, իսկ «Գալերի 25»-ում` գեղանկարիչ Հակոբ Հովհաննիսյանի «Ձիթհանք» եւ Զավեն Խաչիկյանի «Պատերազմի խորհուրդ» նախագծերը: Վաղը «Սթիլ» պատկերասրահում կբացվի բրիտանացի ժամանակակից արվեստի ներկայացուցիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը: Վերջին լուսանկարում պատկերված է  Սարգիս Վիրաբյանի «Փակ ինֆորմացիա»-ն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter