HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայրը սպանել է դստերը

Բեյրութահայ, 60-ամյա Զավեն Էքմեջյանը սպանել է իր 6-ամյա դստերը, վիրավորել կնոջն ու ինքնասպան եղել: Միջադեպը տեղի է ունեցել երեկ երեկոյան Բեյրությում: Զավեն Էքմեջյանը հոգեբանական խնդիրներ է ունեցել: Կասկածելով, որ իր 40-ամյա կինը` Հասմիկը, իրեն դավաճանել է իր ԱՄՆ գործուղման ժամանակ, Զավենը վիճել է կնոջ հետ: Ուշագրավ է, որ Զավենն ԱՄՆ-ում նույնպես ուներ ընտանիք ու 2 երեխա: Զավենը երեկոյան Հասմիկին խնդրել է սուրճ պատրաստել, իսկ երբ կինը խոհանոցից վերադարձել է, ատրճանակն ուղղել է նրա կողմն ու ասել. «Ես կստիպեմ քեզ լաց լինել ու կստիպեմ, որ քո սիրտը ցավի դստեր համար», եւ 4 անգամ կրակել է կնոջ վրա, հետո սպանել դստերը եւ ինքնասպան եղել: Զավենի եւ դստեր մարմինները տեղափոխվել են հիվանդանոց, որտեղ այժմ բուժվում է Հասմիկը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter