HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դանակը ձեռքին

Ոստիկանության Չարենցավանի բաժնում մահացած Վահան Խալաֆյանի գործով ամբաստանյալ Աշոտ Հարությունյանը երեկ հայտարարել է, որ սպանության գործիք դանակը դեպքից հետո եղել է մյուս ամբաստանյալի` Մորիս Հայրապետյանի ձեռքին: Հայտարարությունը հնչել է երեկ Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում շարունակված դատի ժամանակ: Խալաֆյանի մահվան պատճառ դարձած միջադեպի ժամանակ Հարությունյանը եղել է ոստիկանության Չարենցավանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը, իսկ Մորիս Հայրապետյանը` նրան ենթակա օպերլիազոր: Խալաֆյանի մահվան համար հիմնական մեղադրանքն առաջադրված է հենց Հարությունյանին: Իսկ նրա մեղադրանքի հիմքում դրված են Մորիս Հայրապետյանի ցուցմունքները, որը եւս 2 օպերների հետ մեղադրվում է իր վերադասի հանցավոր գործողությունները չկանխելու մեջ: Աշոտ Հարությունյանը երեկ ասել է նաեւ, որ Խալաֆյանին բերման ենթարկելու արձանագրությունը Մորիս Հայրապետյանը կազմել է երիտասարդի մահվանից հետո: «Թող Մորիսն ասի` ով է իրեն կանչել իր կաբինետ եւ հանձնարարել հետին թվով արձանագրություն կազմել»,- հայտարարել է Հարությունյանը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter