Գագիկ Ծառուկյանին հունից հանել է
Գագիկ Ծառուկյան-Սերժ Սարգսյան լարված հարաբերությունները նոր փուլ են թեւակոխում: Այս դեպքում, մասնավորապես, երեւույթը դրսեւորվել է ապագա խորհրդարանական ընտրությունների համամասնական ցուցակներ կազմելու հետ կապված: Իշխանություններին մոտ կանգնած «Հրապարակի» աղբյուրների փոխանցմամբ` Սերժ Սարգսյանն օրերս բանագնաց է ուղարկել ԲՀԿ նախագահի մոտ` տեղեկացնելով, որ ԲՀԿ ակնկալիքները պետք է սահմանափակվեն 10 տոկոս ձայներով:
Երբ Ծառուկյանը վրդովվել է անսպասելի պահանջից ու անհամաձայնություն հայտնել, նրան ավելին «թույլատրել» են միայն այն պայմանով, որ ԲՀԿ ցուցակով խորհրդարան մտնեն նաեւ ՀՀԿ-ացուներ: Ըստ «Հրապարակի» աղբյուրի` հատկապես այս վերջին պահանջը հունից հանել է ԲՀԿ առաջնորդին:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել