HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանչել եք, վճարեք

Նախօրեին ՀՀ կառավարությունը որոշել է մոտ 33,6 միլիոն դրամ հատկացնել` «ՌԴ զորամիավորումների հասցեով միջպետական ռազմական փոխադրումներ իրականացնող օդանավերի» սպասարկման ծախսերը փոխհատուցելու նպատակով: «ՉԻ» - Պարզ ասած` Ռուսաստանից ինչ-որ բեռներ են տեղափոխվում Հայաստանում տեղակայված ռուսական ռազմաբազաներ, բայց գումարը մենք ենք տալիս: Դե, իհարկե, ռուսները փող չունեն իրենք իրենց ռազմական փոխադրումների ծախսերը հոգալու համար: Ի դեպ, Օսմանյան Թուրքիայում այսպիսի մի կարգ կար. թուրք չինովնիկն ուզած պահին մտնում էր որեւէ քրիստոնյայի (որպես կանոն` հայի) տուն, պահանջում, որ իրեն կերակրեն, իսկ վերջում անպայման պահանջում էր, այսպես կոչված` «դիշ քարիսի»` ատամի վարձ: Չէ՞ որ ուտելու ընթացքում նրա ատամներն աշխատել են, իսկ ցանկացած աշխատանք պետք է վարձատրվի: Բարեբախտաբար, ժամանակները փոխվել են. Հայաստանն այսօր անկախ պետություն է: Եվ ոչ մեկն ատամի վարձ չի պահանջում. նախընտրում են կանխիկ փողը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter