HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վարդենիսի մշակույթի պալատը կվերանորոգվի

Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի (ՀՍՆՀ) տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Գեղարքունիքի մարզպետ Նվեր Պողոսյանը եւ «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին ստորագրել են Գեղարքունիքի  մարզի սոցիալական զարգացման ռազմավարական համագործակցության համաձայնագիր: Դրա շրջանակներում որպես առաջին քայլ նախատեսվում է իրականացնել Վարդենիս քաղաքի մշակույթի պալատի հիմնանորոգման ծրագիրը: Ծրագրի արժեքը 320 մլն դրամ է, որից 130 մլն դրամը հատկացնելու է ՀՍՆՀ-ն` Համաշխարհային բանկի տրամադրած վարկային միջոցներից: Մնացածը կներդնեն «ԳեոՊրոՄայնինգ» ընկերությունների խումբը` 108 մլն դրամ եւ ՀՀ կառավառությունը` 82 մլն դրամ: Ինչպես հայտնում են ՀՍՆՀ հանրայաին կապերի բաժնից, Գեղարքունիքի մարզում ՀՍՆՀ-ն արդեն իրականացրել է 15 ծրագիր. կառուցվել եւ վերանորոգվել են մշակույթի տներ, համայնքի կենտրոններ, առողջապահական հիմնարկներ, դպրոցներ: Ութ ծրագիր ընթացքի մեջ է: Այս ծրագրերի իրականացման համար Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամը հատկացրել է մոտ 1 մլրդ 250 մլն դրամ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter