Հրդեհ «Ֆլեշ» բենզալցակայանում
Նախօրեին` ժամը 12.01-ին, Փրկարար ծառայությունն ահազանգ է ստացել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Կոմիտասի 60 հասցեում գտնվող բենզալցակայանում: Պարզվել է, որ «Ֆլեշ» բենզալցակայանի ստորգետնյա հատվածում այրվել է բենզինի տարայից դեպի լցակայան վառելիք մղող խողովակը:
«Հրդեհը մարվել է տեղի ուժերով: Փրկարարների կողմից կատարվել են հովացման աշխատանքներ»,- տեղեկացնում են Փրկարար ծառայության մամլո գրասենյակից:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել