HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հրանուշ Հակոբյան. «Չկարողանալ օգտվել համակարգչից` նույնն է, թե չիմանալ այբուբենը»

Երևանի Ստեփան Զորյանի անվան N56 դպրոցում նախօրեին տեղի է ունեցել համակարգչային դասարանի բացման միջոցառումը. որին մասնակցել են սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Արա Վարդանյանը, հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի ղեկավար Հրայր Մուրադյանը, Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Համլետ Մարգարյանը և այլք: Դպրոցում բացվել է 20 համակարգիչներով համալրված դասարան «Հայաստան» համահայկական հիմնադրամի Սիրիայի տեղական մարմնի հովանավորությամբ: Հրանուշ Հակոբյանն ասել է. «Տեղեկատվական տեխնոլոգիաներն այսօր դարձել են հինգերորդ իշխանություն: Չկարողանալ օգտվել համակարգչից` նույնն է, թե չիմանալ այբուբենը»: Ըստ նախարարի` Սիրիայի հայ համայնքի այս նվերը վկայում է Հայաստան-Սփյուռք անքակտելի կապի առավել ամրապնդման և զարգացման մասին: «Հայաստան» համահայկական հիմնադրամի գործադիր տնօրեն Ա.Վարդանյանն էլ նշել է, որ 15 տարվա ընթացքում դպրոցի աշակերտներն իրենց ներդրումն են կատարել հիմնադրամին: «Ձեր օգնությամբ մենք ծրագրեր ենք իրականացրել Արցախում և Հայաստանի Հանրապետության մարզերում, իսկ այսօր ձեզ որոշել է օգնել Սիրիայի հայ համայնքը», - ավելացրել է հիմնադրամի տնօրենը: Ինչպես հայտնում են նախարարության մամլո ծառայությունից, դպրոցը նվեր է ստացել նաև հեռուստացույց, պրոեկտոր և նվագարկիչ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter