HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կանաչ ակտիվիստները չենթարկվեցին ոչ հորդորներին, ոչ ճնշումներին

Գուգարքի անտառտնտեսությունում հատումների պատմությունը սկանդալային բնույթ է ձեռք բերում`դիմակայություն կանաչ ակտիվիստների եւ իշխանությունների ներկայացուցիչների միջեւ: Օգոստոսի վերջին երիտասարդական կանաչ շարժման ակտիվիստները մամուլում տեղեկատվություն տարածեցին, որ Գուգարքի անտառտնտեսությունում` «Լոռի» հանգստյան տնից ոչ հեռու, լայնամասշտաբ անտառահատումներ են իրականացվում, փայտն անտառից դուրս է հանվում համարներով եւ առանց համարների մեքենաներով: Տեղեկատվությունը հագեցած էր լուսանկարներով: Գործին ընդգրկվեցին տեսչական եւ վերահսկողական մարմիններ: Ստուգումների արդյունքները չգոհացրեցին դեպքի ականատես Վահե Վարդումյանին, ով ապացույց ներկայացրեց, որ հատվել է ավելի շատ ծառ, քան արձանագրվել է ՀՀ բնապահպանության նախարարության բնապահպանական պետական տեսչության կողմից: Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնը ակտիվիստներին հրավիրեց անցկացնել տեղանքի համատեղ մոնիտորինգ: Այդ պահից սկսվեց գրեթե դետեկտիվ պատմություն: Սեպտեմբերի 9-ին` ուշ երեկոյան մոտ 21:30-ին, «ԷկոԼուր»-ը կանաչ շարժման ակտիվիստ Մարիամ Սուխուդյանից հեռախոսազանգ ստացավ: Նա  հայտնեց, որ  նրանք անտառում են մնացել ոչ միայն առանց ուղեկցի, այլ նաեւ առանց մեքենայի, որտեղ են նրանց տեխնիկան, փաստաթղթերը եւ գումարը: Նա նաեւ ասաց, որ հայտնվել են ոստիկաններ, եւ ակտիվիստների ու լրագրողների նկատմամբ ճնշում է գործադրվել: Հիմնական նպատակը եղել է հասնել նրան, որպեսզի ակտիվիստները թաքցնեն հատումների իրական մասշտաբները: Մարիամի խոսքերով` իրենք հայտնաբերել են 116 հատված ծառ, եւ որ իրականում դրանք ավելի շատ են, մնում է միայն հարեւան տարածքներում ուսումնասիրություն անցկացնել: «ԷկոԼուր»-ը կապվեց Անտառային մոնիտորինգի պետական կենտրոնի հետ, որտեղից հայտնեցին, որ «ամեն ինչ լավ կլինի»: Մեկ ժամ անց մեր զանգը կենտրոնի ներկայացուցչին ակտիվիստների մոտ գտավ: Համաձայնության գալ այդպես էլ չի հաջողվել` դատելով այն մասին, որ սեպտեմբերի 10-ին ակտիվիստները հրապարակայնորեն հայտարարեցին տեղի ունեցածի մասին: Հարց է մնում, թե ինչու էր պետք ակտիվիստներին ներգրավել  համատեղ մոնիտորինգի մեջ, եթե իրականում անհրաժեշտ էր թաքցնել հատումների իրական մասշտաբը, արդյոք ճնշումները ինքնագործունեություն էր տեղական մակարդակով, թե դա վերեւից հրաման էր: Իրականում հասկանալի է մի բան` անտառը հայտնվել է հասարակության ուշադրության կենտրոնում, եւ այս դեպքում պետք է հասնել նրան, որ անտառը չդառնա սակարկման առարկա, այլ պահպանվի որպես բնական պաշարների ամենաարժեքավոր ռեսուրսներից մեկը, որը մենք հետեւողականորեն ոչնչացնում ենք գրեթե  20 տարիների ընթացքում: «ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter