HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Քիմիայի ոլորտի միջազգային գիտաժողով` Հայաստանում

2010թ. սեպտեմբերի 14-ից 17-ը Երեւանում տեղի կունենա Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովը: Գիտաժողովի նպատակը քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում եւ հարակից ոլորտներում հիմնարար եւ կիրառական հետազոտությունների վիճակի եւ զարգացման վերլուծությունն է: Ջանքերի միավորումը թույլ կտա գտնել նոր մոտեցումներ բարձր արդյունավետություն ունեցող տեխնոլոգիական գործընթացների մշակման եւ նոր որակի նյութերի ստեղծման համար: Կդիտարկվեն գիտատեխնիկական տեղեկատվության փոխանակման եւ քիմիական տեխնոլոգիաների ոլորտում կրթության բարելավման հարցեր: Գիտաժողովի կազմակերպիչներն են ՀՀ ԳԱԱ Քիմիայի եւ Երկրի մասին գիտությունների բաժանմունքը, ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Հայաստանի քիմիական ընկերությունը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի քիմիայի եւ նյութերի մասին գիտության բաժանմունքը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի  քիմիական տեխնոլոգիաների գծով գիտական խորհուրդը, ՌԳԱ-ի Ն. Ս. Կուրնակովի անվան ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտը, Դ. Ի. Մենդելեեւի անվան ռուսական քիմիական ընկերությունը: Քիմիայի եւ քիմիական տեխնոլոգիայի 2-րդ միջազգային գիտաժողովն անցկացվում է ՀՀ կրթության եւ գիտության նախարարության, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի ֆինանսավորմամբ՝ Հայաստանում «Россотрудничество» դաշնային գործակալության աջակցությամբ: Գիտաժողովին կմասնակցի ավելի քան 150 գիտնական Հայաստանից, Գերմանիայից, Վրաստանից, Հնդկաստանից, Չինաստանից, Ռուսաստանից, Ֆրանսիայից: Գիտաժողովի ընթացքում կկազմակերպվի ՀՀ ԳԱԱ ընդհանուր եւ անօրգանական քիմիայի ինստիտուտի գիտական ձեռքբերումների ցուցահանդեսը:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter