HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Դիվանագետի անցած ուղին

Ես կարող էի,
ես
լինել իմ երազած տղան-
նման Ռոբին Հուդին,
մի քիչ տարբեր Ջեյմս Բոնդից-
համարյա Րաֆֆու 
Խենթի պես մի բան։

Բայց ինձ միշտ ասում էին.

«խելոք մնա»,
«դասերդ սովորի»,
«հիմար լակոտների խելքին մի ընկի»,
«ձեռներդ լվա»,
«եղունգներդ կտրի»,
«հյուրերի համար բացված սեղանի մոտ ձեռդ մի պարզի»,
«ուտելիս ափսեն մոտ քաշի»,
«մեծերի խոսակցությանը մի խառնվի»,
«ներս մտնելիս մաքրի կոշիկներդ»,
«ծիծաղիր այնպես, որ թուքդ չցայտի ուրիշի երեսին»,
«ձեռդ գրպանդ մի դիր, առավել եւս մի քորի գրպանամերձ մասերդ»,
«տանը լսածդ ուրիշներին մի պատմի»,
«ուրիշի տանը զուգարան մի գնա»,
«թեյը խառնելիս մի զնգացրու բաժակը»,
«եթե քեզ չեն հարցնում, մի պատասխանի»,
«յուղոտ ձեռներով գիրք մի վերցրու»,
«բրդուճը ձեռիդ բակ մի վազիր»,
«ծամելիս մի խոսիր կամ մի ծամիր խոսելիս»,
«պատերին գրվածները մի կարդա»,
«այգում համբուրվող զույգերին մի նայի»,
«փողոցային շանը ներս մի բեր»,
«գետնին ընկած հացը բարձրացրու»
եւ այլն, 
եւ այլն, 
եւ այլն...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter