««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի խորհրդի նիստ` Սեւանում
Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքում այսօր տեղի ունեցավ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի նոր կազմով խորհրդի առաջին նիստը` խորհրդի նախագահ, ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանի ղեկավարությամբ:
Խորհրդի ստեղծման մասին որոշումն ընդունվել էր ՀՀ կառավարության սեպտեմբերի 9-ի նիստում`««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կառավարման արդյունավետությունը բարձրացնելու նպատակով: Խորհրդի ստեղծման առաջարկը ներկայացվել էր ՀՀ նախագահի կողմից:
Նիստի ընթացքում խորհրդի անդամներին ներկայացվեցին «Սեւան» ազգային պարկի եւ ««Սեւան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի կանոնադրություններում կատարված փոփոխությունները, որոնք մասնավորապես վերաբերում են պարկի ռեկրեացիոն գոտու տարածքի պահպանմանը, քննարկվեցին խորհրդի հետագա գործունեության հետ կապված հարցեր:
Փոխվարչապետը խորհրդի անդամներին առաջարկեց ներկայացնել խորհրդի գործունեության հիմնական ուղղություններին, ազգային պարկի հրատապ խնդիրներին եւ դրանց լուծմանը վերաբերող առաջարկություններ` խորհրդի հաջորդ նիստի օրակարգում ընդգրկելու համար:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել