HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վրաերթ կատարողը ձերբակալվել է

Օգոստոսի 30-ին ոստիկանության Արարատի բաժնում հաղորդում է ստացվել, որ ժամը 08.00-ի սահմաններում, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երեւան-Երասխ ճանապարհի 40-րդ կմ-ին վրաերթի է ենթարկել 1939 թ. ծնված Մկրտիչ Հակոբյանին, որը տեղում մահացել է: Սեպտեմբերի 10-ին բաժնում ստացված օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների շնորհիվ, հիմնավորվել է, որ վրաերթը կատարել է 1982 թ. ծնված Արթուր Ա.-ն` վարելով իրեն պատկանող «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենան: Արթուր Ա.-ն ձերբակալված է: Կատարվում է նախաքննություն:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter